Հայաստանում արտադրուած ձեռագործ գորգերի` անմիջական արտադրողի<br /> կողմից իրացումը կազատուի ԱԱՀ-ից, շահութահարկից եւ եկամտահարկից<br />


Հայաստանում արտադրուած ձեռագործ գորգերի` անմիջական արտադրողի
կողմից իրացումը կազատուի ԱԱՀ-ից, շահութահարկից եւ եկամտահարկից

  • 18-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը մարտի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարութեան հեղինակած օրենսդրական փաթեթը, ըրով լրացումներ են նախատեսւում «Շահութահարկի մասին», «Աւելացուած արժէքի հարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» օրէնքներում: Այն կքուէարկուի մարտի 19-ին: Ըստ այդմ, ՀՀ-ում ձեռագործ գորգերի արտադրութեամբ զբաղուած հարկատուները ազատւում են շահութահարկի` գորգերի իրացումից ստացուած եկամտի մասով , ինչպէս նաեւ աւելացուած արժէքի հարկի եւ եկամտահարկի վճարումից: Կառավարութեան հիմնաւորմամբ, հարկային բեռի թեթեւացումը կնպաստի հայկական աւանդական արհեստի յետագայ զարգացմանը, մշակոյթային ժառանգութեան պահպանմանը, հայկական մշակոյթի այս ճիւղի միջազգային ճանաչմանը, նաեւ տնտեսական աճին, գիւղական բնակավայրերում ոչ գիւղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը եւ ինքնազբաղուածների քանակի աւելացմանը: Ինչպէս նշեց հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, սկզբնական տարբերակով նախատեսում էր գորգագործներին ազատել միայն ԱԱՀ-ից եւ շահութահարկից, սակայն կառավարութիւնը` հաշուի առնելով պատգամաւորների առաջարկները, համաձայնել է հարկային արտօնութիւնները տարածել նաեւ գորգագործությամբ զբաղուող անհատ ձեռներեցների վրայ, փաթեթում ընդգրկելով «Եկամտահարկի մասին» օրէնքում համապատասխան լրացումը:
  -   Տնտեսութիւն