Պատգամաւորն առաջակրում է 20%-ով աւելացնել պետութեան<br /> սոցիալական վճարումները<br />


Պատգամաւորն առաջակրում է 20%-ով աւելացնել պետութեան
սոցիալական վճարումները

  • 17-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային ժողովի անկախ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանը առաջարկում է 20%-ով բարձրացնել կենսաթոշակները, նպաստները եւ սոցիալական այլ վճարումները: Ինչպէս մարտի 17-ին խորհրդարանում յայտարարեց պատգամաւորը, նա մարտի 11-ից ԱԺ-ում շրջանառութեան մէջ է դրել «Սոցիալական պաշտպանութեան ոլորտում պետական ծախսերի ինդեքսավորման մասին» օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին նախագիծը, որով էլ առաջարկւում են վերը նշուած փոփոխութիւնները: Ըստ Վ.Դալլաքեանի, ֆինանսատնտեսական ճգնաժամի, դրամ-դոլար փոխարժէքի փոփոխման, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների սպասւող բարձրացման հետեւանքով հանրապետութիւնում վերջին շրջանում գրանցուել է մասնաւորապէս առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների միջին հաշւով 20%-ի աճ, ինչը հանգեցրել է բնակչութեան գնողունակութեան անկմանը եւ սոցիալական վիճակի զգալի վատթարացմանը: Գնաճը յատկապէս հարուածել է երկրի սոցիալապէս անապահով խաւին, որը, ըստ պատգամաւորի, կազմում է մօտ 1 մլն մարդ: Վ.Դալլաքեանի կարծիքով, օրենսդրական նախաձեռնութեան համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կարելի է ստանալ խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու ճանապարհով, «ինչի անհարաժեշտության մասին բազմիցս խօսել է երկրի վարչապետը», ինչպէս նաեւ Կենտրոնական բանկի եւ պետական ապարատի ուռճացուած ծախսերի կրճատման հաշուին:
  -   Տնտեսութիւն