Երեւանում բացայայտուել է արտարժոյթի անօրինական<br /> առքուվաճառքով զբաղուող խումբ, որի հետ համագործակցել են որոշ<br /> բանկերի աշխատակիցներ<br />


Երեւանում բացայայտուել է արտարժոյթի անօրինական
առքուվաճառքով զբաղուող խումբ, որի հետ համագործակցել են որոշ
բանկերի աշխատակիցներ

  • 16-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան մամուլի կենտրոնի (ԱԱԾ) տարածած հաղորդագրութեան համաձայն, բացայայտուել եւ կասեցուել է կազմակերպուած յանցաւոր խմբի գործունէութիւնը, որը տեւական ժամանակ Երեւանում զբաղուել է առանձնապէս խոշոր չափերի հասնող արտարժոյթի անօրինական առուվաճառքով: Ըստ նոյն աղբիւրի, խմբի կազմում ներգրաւուած են եղել Երեւանի բնակիչներ Վ.Միքայելեանը, Կ.Զաքարյանը եւ Է.Գալստեանը: Խբի անդամներն արտարժոյթի փոխանակումներն իրականացրել են միայն նախնական պայմանավորվածությունների համաձայն: Վերջիններիս ծառայութիւններից օգտուել են հիմնականում Երեւանում եւ ՀՀ մարզերում գործող տարադրամի փոխանակման կէտերը, ինչպէս նաեւ առանձին քաղաքացիներ: Նրանց ակտիւ աջակցութիւն են ցուցաբերել ՀՀ որոշ առեւտրային բանկերի աշխատակիցներ` շահեկան պայմաններով առանձնապէս խոշոր չափի տարադրամ փոխանակելով, ինչպէս նաեւ արտարժոյթի փոխարժէքի վերաբերեալ ժամանակին տեղեկատուութիւն տրամադրելով: Փաստի առթիւ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութեան կողմից յարուցուել է քրեկան գործ, կատարւում է նախաքննություն:
  -   Տնտեսութիւն