Գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների համար հարկ<br /> վճարողներին կտրուեն որոշակի արտօնութիւններ<br />


Գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների համար հարկ
վճարողներին կտրուեն որոշակի արտօնութիւններ

  • 16-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային ժողովի մարտի 16-ին մեկնարկած հերթական լիագումար նիստերի օրակարգում 69 հարց է, այդ թւում ՀՀ Նախագահի կողմից վաւերացման ներկայացուած 10 միջազգային պայմանագիր: Օրակարգի հաստատումից յետոյ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրնագծերն ու մէկ օրենսդրական փաթեթը, որոնցով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում մի շարք գործող օրէնքներում: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց նաեւ «Հողի հարկի արտօնութիւններ տրամադրելու մասին» հանրապետական պատգամաւորների հեղինակած օրինագիծը: Այն տարածվելու է համայնքների վարչական տարածքում գտնուող գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների նկատմամբ 2008թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ հողի հարկ վճարելու պարտաւորութիւն ունեցող ֆիզիկական անձանց վրայ: Մասնաւորապէս, այն անձինք, ովքեր նշուած ժամանակահատուածի համար հաշուարկուած հարկի գումարները` առանց հաշուարկուած տույժերի, կվճարեն մինչեւ ընթացիկ տարուայ հոկտեմբերի 1-ը, կազատուեն այդ տույժերի վճարումից: Կրկին հետաձգուեց նախկինում առաջին ընթերցմամբ քննարկված «Խղճի ազատութեան եւ կրոնական կազմակերպութիւնների մասին» օրէնքում եւ Քրէական օրենգրքում փոփոխութիւնների ու լրացումների փաթեթի քվեարկությունը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց օրենսդրական նախաձեռնութեան համահեղինակ եւ հիմնական զեկուցող, Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, հանրապետական Արմէն Աշոտեանը, այն քուէարկութեան կդրուի Եւրոպայի Խորհրդի Վենետիկի յանձնաժողովի փորձագիտական եզրակացութիւնը ստանալուց յետոյ:
  -   Տնտեսութիւն