«Լուսակերտը» այս անգամ էլ չի պատրաստւում վճարել տուգանքը եւ դիմելու է դատարան


«Լուսակերտը» այս անգամ էլ չի պատրաստւում վճարել տուգանքը եւ դիմելու է դատարան

  • 19-04-2011 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը խախտում է ՀՀ Սահմանադրութիւնն եւ օրէնսդրութեան մի շարք դրոյթներ։ Այս մասին ապրիլի 19-ի ասուլիսում յայտարարեց «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Յակոբեանը: Անցած տարուայ սեպտեմբերին յանձնաժողովը «Լուսակերտին» տուգանել էր 5 միլիոն դրամի չափով` ձուի վրայ արդրութեան ամսաթիւը չմակնշելու համար: Սակայն 5 միլիոն դրամի վարչական ակտը դատարանում բողոքարկուել է եւ ընկերութիւնը գործը շահել է։ Իրինա Յակոբեանի խօսքերով, պարզուել է, որ յանձնաժողովը տուգանում է տնտեսվարող սուբյեկտներին` տուգանքի հիմքում որպէս ապացոյց դնելով միայն իր որոշումը: «Համաձայն մեր օրէնսդրութեան, երբ տուգանւում է տնտեսվարող սուբյեկտը, ոչ թէ պէտք է լինի միայն Տմպպհ-ի որոշումը, այլեւ պէտք է լինէն փաստեր, որոնք ապացուցում էն այդ իրաւախախտումը: Դատաքննութեան ընթացքում Տմպպհ-ն նման փաստեր չկարողացաւ ներկայացնել:Յանձնաժողովը բոլոր ստուգումներն անցկացնում է դիտարկման միջոցով, որովհետեւ նրանց յարմար է գործել այնպէս, ինչպէս իրենք էն ցանկանում, իսկ տնտեսվարող սուբյեկտը չի իմանում ինչպէ՞ս պաշտպանուել , քանի որ գոյութիւն չունի կարգ»,- ասաց ընկերութեան իրաւաբանը: Քանի որ նախադէպը կայ, «Լուսակերտը» չի պատրաստւում վճարել նաեւ վերջերս նշանակուած 100 միլիոնի չափով տուգանքը, որը նշանակուել է անցած տարուայ դեկտեմբերի վերջերին դիտարկուած թանկացումների հետ կապուած: Ընկերութիւնը տուգանուել է 2009թ.-ի հասոյթի 2 տոկոսի չափով, որը, ըստ Ի.Յակոբեանի, 100 միլիոն դրամ չի կազմել, այլ մօտ 80 միլիոն դրամ։ «Լուսակերտը» պատրաստւում է այս անգամ էլ դիմել դատարան։ «Այս որոշման մէջ առկայ հաշուարկները սխալ էն կատարուած, հաշուի չի առնուել գիւղացիական տնտեսութիւնների առկայութիւնը, որոնք շուկայի 56 տոկոսն էն կազմում: Բացի այդ, պարզ է, որ ձուի դեֆիցիտը պարզապէս պայմանաւորուած է եղել նրանով, որ մենք Նոր տարուց առաջ սովորութիւն ունենք մի քանի տուփ գնել ու պահել սառնարանում` մտավախութեամբ, որ այն կը թանկանայ»,- պատճառաբանեց ընկերութեան իրաւաբանը:
  -   Տնտեսութիւն