Վ.Բրիւսովի անվ. պետհամալսարանի պնդմամբ, կանխուել են<br /> ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանի ոչ թէ պրոֆեսիոնալ պարտականութիւնների<br /> կատարումը, այլ խուլիգանական գործողութիւնները. առկայ է միջադէպի<br /> տեսագրությունը<br />


Վ.Բրիւսովի անվ. պետհամալսարանի պնդմամբ, կանխուել են
ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանի ոչ թէ պրոֆեսիոնալ պարտականութիւնների
կատարումը, այլ խուլիգանական գործողութիւնները. առկայ է միջադէպի
տեսագրությունը

  • 16-03-2009 18:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Վ.Բրիւսովի անվ. պետական լեզուաբանական համալսարանի ռեկտորատի կողմից տարածած յայտարարութեյան համաձայն, Ներքին գործերի նախարարութեան նախկին աշխատակից` այժմ «Չորրորդ իշխանութիւն» եւ «Առաւօտ» թերթերի ֆոտոլրագրող Գ.Շամշեանի հետ կապուած միջադէպի տեսաձայնագրությունը գտնւում է համալսարանի տրամադրության տակ եւ անհրաժեշտութեան դպեքում այն կտրամադարվի: Ինչպէս նշուած է յայտարարութեյան մէջ, «Գ.Շամշեանը ցուցաբերել է լրագրողին ոչ յարիր, ցինիկ գործելակերպ, խախտելով բուհի ներքին կարգապահական կանոնները ներխուժել է համալսարան` խանգարելով ուսումնական գործընթացը: Նրա կատարած անօրինական գործողութիւնների ընթացքում տեղի է ունեցել միջադէպ, որի արդիւնքում, համաձայն լրատվամիջոցների, Գ.Շամշեանը ստացել է մարմնական վնասուածքներ»: «Ցավում ենք կատարուածի համար, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կատարուված միջադէպը ոչ թէ Գ.Շամշեանի պրոֆեսիոնալ պարտականութիւնների կատարման, այլ նրա խուլիգանական գործողութիւնների կանխման արդիւնք է»,- պնդում է համալսարանի ռեկտորատը, որը «անընդունելի» համարելով պահակախմբի աշխատակցի գործելաոճը, արձանագրում է, որ «նա չպէտք է ենթարկվեր Գ.Շամշեանի կողմից նախաձեռնած սադրանքին»: Այս ամէնը հայտարության հեղինակների գնահատմամբ, արդիւնք է վերջին oրերին «Միասին» շարժման անունից հանդէս եկող անձանց կողմից ծաւալուած «սադրիչ անպատասխանատու» գործողութիւնների: «Ցավոք, իրավապահ մարմինների կողմից այդ գործողութիւններին իրաւական գնահատական չի տրուել եւ փորձ չի արուել կասեցնել այդ դէպքերն օրէնքից բխող գործողութիւնների միջոցով»: Յայտարարութեյան միջոցով բուհի ռեկտորատը կոչ է արել բոլոր դասախօսներին եւ ուսանողներին պահպանել հանգստություն եւ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել բուհի ուսումնական բնականոն գործընթացը: Միաժամանակ բուհը զգուշացրել է, որ իրավապահ մարմինների անգործութիւնը, լկտի եւ սադրիչ ակցիաների հանդէպ դրանց դիտորդի կարգավիճակն անուղղակիօրէն սատարում է նման գործողութիւնները եւ կարող է լրջօրէն խարխլել ուսումնական գործընթացը:
  -   Քաղաքական