Հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդումը կօգնի<br /> հնարավորինս նուազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցութիւնները<br />


Հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդումը կօգնի
հնարավորինս նուազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցութիւնները

  • 13-03-2009 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին մարտի 13-ի հանդիպմանը գոհունակութիւն են յայտնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան մակարդակից, ընդգծելով, մասնաւորապէս, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինութեան եւ այլ բնագաւառներում փոխշահավետ գործակցութեան դրական արդիւնքները: Այդ յաջողութիւնները, ըստ կողմերի, ոգեւորող օրինակ են նոր ծրագրերի ու նախագծերի մշակման եւ իրականացման համար, որոնցից շատերը Հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի օրակարգում են: Նախատեսւում է, որ դրանք կքննարկուեն նաեւ Իրանի նախագահի հրաւէրով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի Իրան կատարելիք այցի ընթացքում: Տ.Սարգսեանը եւ Մ.Մոթթաքին իրականացyող հեռանկարային նախագծերի շարքում կարեւորել են, մասնաւորապէս, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Արաքս գետի վրայ համատեղ ՀԷԿ-երի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի (տերմինալի) շինարարութիւնը: ՀՀ վարչապետը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղին կարեւոր նշանակութիւն կունենայ ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, երկուստեք նշուվել է երկու երկրների միջեւ առեւտրի, ապրանքափոխանակութեան խթանման անհրաժեշտութիւնը, որի ծաւալները դեռեւս հեռու են բաւարար լինելուց: Անդրադառնալով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծուած իրավիճակին, զրուցակիցները համոզմունք են յայտնել, որ հարեւան երկրների հետ կապերի ու յարաբերութիւնների ամրապնդումը, համատեղ փոխշահավետ ջանքերը կօգնեն հնարավորինս նուազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցութիւնները, յաղթահարելու դժուարութիւնները:
  -   Տնտեսութիւն