Հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային<br /> ներկայացւող 11-րդ յատկացման յայտը<br />


Հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային
ներկայացւող 11-րդ յատկացման յայտը

  • 13-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնում մարտի 13-ին տեղի ունեցած «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային ներկայացւող 11-րդ յատկացման յայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, յայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վաւերացուելուց յետոյ, կներկայացուի «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիայի հաւանութեանը: «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը նշել է, որ յատկացման 11-րդ յայտով նախատեսւում է առաջիկայ եռամսյակի (2009թ. ապրիլ-յունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ 7 մլն 993 հազար 939 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսաւկորում: Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսուած ծախսերը կկազմեն 8 մլն 128 հազար 289 ԱՄՆ դոլար: 11-րդ յատկացման յայտով նախատեսուած ծախսերը կուղղուեն գիւղական ճանապարհների վերականգնում (շուրջ 432 հազար ԱՄՆ դոլար), ոռոգւող գիւղատնտեսութիւն (շուրջ 6,8 մլն ԱՄՆ դոլար), ինչպէս նաեւ մոնիտորինգ եւ գնահատում, ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Ա.Յովսէփեանը նշել է, որ գիւղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի մասով կառավարութեան կողմից յատկացուած միջոցների հաշուին մինչ այժմ ծախսուել է 12 մլն 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ: Մնացած գումարով կշարունակուեն ճանապարհաշինութեան առաջին փաթեթով նախատեսուած աշխատանքները: Նախատեսւում է, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ կառավարութեան գումարներն ամբողջապէս օգտագործելուց յետոյ, լրացուցիչ յայտ կներկայացուի «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիայից ճանապարհաշինութեան աշխատանքները շարունակելու համար ֆինանսաւկորում ստանալու նպատակով: Ոռոգւող գիւղատնտեսութեան ենթածրագրի մասով նախատեսուած ֆինանսավորումն ուղղուելու է արդէն սկսուած 6 մայր ջրանցքների շինարարութեանը, պոմպակայանների եւ ինքնահոս համակարգերի նախագծմանը, 4 համայնքներում երրորդ կարգի ջրանցքների շինարարութեանը եւ Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը: Պլանաւորուած է նաեւ վարկային կազմակերպութիւնների միջոցով ֆերմերներին տրամադրել 3 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Ա.Յովսէփեանի, ընթացիկ եռամսյակի վերջի դրութեամբ փաստացի եւ կանխատեսւող (մարտ ամսուայ) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն 810 հազար 276 ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն