Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային<br /> ներկայացվող 11-րդ հատկացման հայտը<br />


Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային
ներկայացվող 11-րդ հատկացման հայտը

  • 13-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունում մարտի 13-ին տեղի ունեցած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 11-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը: «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 11-րդ հայտով նախատեսվում է առաջիկա եռամսյակի (2009թ. ապրիլ-հունիս) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ 7 մլն 993 հազար 939 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում: Ըստ նրա, եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 8 մլն 128 հազար 289 ԱՄՆ դոլար: 11-րդ հատկացման հայտով նախատեսված ծախսերը կուղղվեն գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 432 հազար ԱՄՆ դոլար), ոռոգվող գյուղատնտեսություն (շուրջ 6,8 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ մոնիտորինգ եւ գնահատում, ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Ա.Հովսեփյանը նշել է, որ գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մնացած գումարով կշարունակվեն ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքները: Նախատեսվում է, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ կառավարության գումարներն ամբողջապես օգտագործելուց հետո, լրացուցիչ հայտ կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ճանապարհաշինության աշխատանքները շարունակելու համար ֆինանսավորում ստանալու նպատակով: Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի մասով նախատեսված ֆինանսավորումն ուղղվելու է արդեն սկսված 6 մայր ջրանցքների շինարարությանը, պոմպակայանների եւ ինքնահոս համակարգերի նախագծմանը, 4 համայնքներում երրորդ կարգի ջրանցքների շինարարությանը եւ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի նախագծմանը: Պլանավորված է նաեւ վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրամադրել 3 մլն ԱՄՆ դոլար: Ըստ Ա.Հովսեփյանի, ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ փաստացի եւ կանխատեսվող (մարտ ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն 810 հազար 276 ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play