Հայաստանում աւելի իրատեսական է ստեղծել զբօսաշրջութեան,<br /> առողջապահութեան եւ կրթական կենտրոններ<br />


Հայաստանում աւելի իրատեսական է ստեղծել զբօսաշրջութեան,
առողջապահութեան եւ կրթական կենտրոններ

  • 10-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի նպատակն է ապահովել երկրի բեկումնային տնտեսական զարգացումը, խթանել մրցունակությունը: Ինչպէս մարտի 10-ի ասուլիսում յայտնեց հիմնադրամի գործադիր տնօրէն Բեկոր Փափազյանը, այս նպատակով հիմնադրամը մշակում է զարգացման ռազմավարական ծրագրեր: «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի աւարտից յետոյ շատ երկրներ կյայտնուեն անմխիթար վիճակում, սակայն Հայաստանը պէտք է ճգնաժամից դուրս գայ աւելի բարձր մրցունակութեան հիմքերով, քան այսօր ունի»,- նշեց նա: Ըստ Բ.Փափազյանի, հիմնադրամը մշակում է հակաճգնաժամային միջոցառումներ, որոնք հիմնականում ընդգրկելու են 3 ոլորտներ` առաողջապահություն, զբոսաշրջություն եւ կրթութիւն: Հիմնադրամի գործադիր տնօրէնի գնահատմամբ, Հայաստանում աւելի իրատեսական է ստեղծել զբօսաշրջութեան, առողջապահութեան եւ կրթական կենտրոններ: «Հայաստանը տուրիզմի բնագաւառում ունի մեծ ներուժ, սակայն այն չի օգտագործւում: Մեր նպատակն է օգտագործել այդ ներուժը եւ Հայաստանը դարձնել զբօսաշրջութեան կենտրոն»,- ընդգծեց նա` աւելացնելով, որ կառավարութիւնը արդէն հաստատել է ՀԱՄՀ-Ի կողմից մշակուած Տաթեւի վանքի համալիրի վերականգման, ինչպէս նաեւ Ալիխանյանի անուան ֆիզիկայի ինստիտուտում CICLONE-30 իզոտոպների արտադրութեան համալիրի տեղադրման եւ Միջուկային բժշկութեան կենտրոնի ստեղծման ծրագրերը: Հիմնադրամը մշակել է նաեւ «Թումանյանի այգի» կրթական ծրագիրը, ըստ որի, Երեւանի Թումանյանի այգում կտեղակայուեն մի շարք կրթական կենտրոններ, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագաւառի կազմակերպութիւններ: Նշենք, որ հիմնադրամը ոչ պետական հիմնարկ է, որը աշխատում է պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան սկզբունքով: Հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդը նախագահում է վարչապետ Տիգրան Սարգսեանը: Հիմնադրամն աշխատելու է նախարարութիւնների հետ` միասին իրականացնելով կառավարութեան առաջնահերթ ծրագրերը:
  -   Տնտեսութիւն