Հայաստանում աւելի իրատեսական է ստեղծել զբօսաշրջութեան,
առողջապահութեան եւ կրթական կենտրոններ
10-03-2009 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային
մրցունակութեան հիմնադրամի նպատակն է ապահովել երկրի բեկումնային
տնտեսական զարգացումը, խթանել մրցունակությունը: Ինչպէս մարտի 10-ի
ասուլիսում յայտնեց հիմնադրամի գործադիր տնօրէն Բեկոր Փափազյանը,
այս նպատակով հիմնադրամը մշակում է զարգացման ռազմավարական
ծրագրեր: «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի աւարտից յետոյ
շատ երկրներ կյայտնուեն անմխիթար վիճակում, սակայն Հայաստանը պէտք է
ճգնաժամից դուրս գայ աւելի բարձր մրցունակութեան հիմքերով, քան
այսօր ունի»,- նշեց նա:
Ըստ Բ.Փափազյանի, հիմնադրամը մշակում է հակաճգնաժամային
միջոցառումներ, որոնք հիմնականում ընդգրկելու են 3 ոլորտներ`
առաողջապահություն, զբոսաշրջություն եւ կրթութիւն: Հիմնադրամի
գործադիր տնօրէնի գնահատմամբ, Հայաստանում աւելի իրատեսական է
ստեղծել զբօսաշրջութեան, առողջապահութեան եւ կրթական կենտրոններ:
«Հայաստանը տուրիզմի բնագաւառում ունի մեծ ներուժ, սակայն այն չի
օգտագործւում: Մեր նպատակն է օգտագործել այդ ներուժը եւ Հայաստանը
դարձնել զբօսաշրջութեան կենտրոն»,- ընդգծեց նա` աւելացնելով, որ
կառավարութիւնը արդէն հաստատել է ՀԱՄՀ-Ի կողմից մշակուած Տաթեւի
վանքի համալիրի վերականգման, ինչպէս նաեւ Ալիխանյանի անուան
ֆիզիկայի ինստիտուտում CICLONE-30 իզոտոպների արտադրութեան
համալիրի տեղադրման եւ Միջուկային բժշկութեան կենտրոնի ստեղծման
ծրագրերը:
Հիմնադրամը մշակել է նաեւ «Թումանյանի այգի» կրթական ծրագիրը,
ըստ որի, Երեւանի Թումանյանի այգում կտեղակայուեն մի շարք կրթական
կենտրոններ, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագաւառի
կազմակերպութիւններ:
Նշենք, որ հիմնադրամը ոչ պետական հիմնարկ է, որը աշխատում է
պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան սկզբունքով:
Հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդը նախագահում է վարչապետ Տիգրան
Սարգսեանը: Հիմնադրամն աշխատելու է նախարարութիւնների հետ` միասին
իրականացնելով կառավարութեան առաջնահերթ ծրագրերը: