Արմէն Յարութիւնեան. «Հանդուրժողականությունը պէտք է լինի<br /> մեր մշակոյթի բաղկացուցիչ մասը»<br />


Արմէն Յարութիւնեան. «Հանդուրժողականությունը պէտք է լինի
մեր մշակոյթի բաղկացուցիչ մասը»

  • 10-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետութիւնը պէտք է միջոցներ ձեռնարկի, որպէսզի շարքային քաղաքացին, փոքր բիզնեսը չկրեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հիմնական ծանրութիւնը, եւ խոշոր բիզնեսը պէտք է խնդրի խոշոր մասի լուծումն իր վրայ վերցնի: Այս մասին մարտի 10-ի մամուլի ասուլիսում նշեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: Նա նշեց, որ շատ անհանգստացած էր Հայաստանի իշխանութիւնների նախկինում հնչեցրած այն յայտարարութիւններից, թէ «ճգնաժամը մեզ չի հասնի»: «Դա նշանակում էր, որ մենք ստալինեան փակ համակարգ ենք ստեղծել»,- նշեց Պաշտպանը: Ա.Յարութիւնեյանը լրագրողի խնդրանքով մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսեյանի յայտարարութիւնը, թէ «չարությունը, անհանդուրժողականությունը, ձուլում են նոր փամփուշտներ` լինելու են նոր սպանութիւններ, եթէ մենք չկարողանանք այս մթնոլորտն արմատականօրէն փոխել»: «Սպանութիւններ» ասելով` Տ.Սարգսեանը նկատի է ունեցել «հոկտեմբերի 27»-ը: Ըստ Պաշտպանի, նոր սպանութիւններ չեն լինի, եւ վարչապետի ձեւակերպումները «յաջող չէին»: «Պարզապէս մենք օր առաջ պէտք է հասկանանք, որ հանդուրժողականությունը պէտք է լինի մեր մշակոյթի բաղկացուցիչ մասը»,- ասաց մարդու իրաւունքների պաշտպանը:
  -   Տնտեսութիւն