«Ջոն Դիր»-ի գիւղատնտեսական սարքաւորումները հասանելի<br /> կդառնան հայ ֆերմերների համար<br />


«Ջոն Դիր»-ի գիւղատնտեսական սարքաւորումները հասանելի
կդառնան հայ ֆերմերների համար

  • 06-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: CARD Ագրոսերուիս ՓԲԸ-ի եւ «Ջոն Դիր Ինթերնեշընլ»-ի միջեւ մարտի 6-ին ստորագրուած մատակարարման պայմանագրի համաձայն Հայաստանում «Ջոն Դիր»-ի գյուղսարքավորումների վաճառքի ու սպասարկման հարցերով կզբաղուի CARD Ագրոսերվիսը: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատեան հաղորդագրութեան, «Ջոն Դիր»-ի հետ համագործակցութիւնը հնարաւորութիւն կտայ CARD Ագրոսերվիսին Հայաստան ներկրել բարձրակարգ գիւղատնտեսական տեխնիկա: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, «Ջոն Դիր»-ը գիւղատնտեսական սարքաւորումներ արտադրող ամենամեծ ու հեղինակաւոր ընկերութիւններից մէկն է աշխարհում, ինչը նշանակում է, որ ամենաբարձրորակ ու առաջատար տեխնոլոգիաների վրայ հիմնուած գիւղատնտեսական տեխնիկան այսուհետ հասու կլինի Հայաստանի ֆերմերներին եւ ագրոբիզնեսի ոլորտին: Deere & Company ընկերութիւնը, որը յայտնի է որպէս «Ջոն Դիր», հիմնուել է 1837թ.-ին ԱՄՆ-ում: Այն ունի 47 400 աշխատակիցներ, արտադրանք է թողարկում աշխարհի 14 երկրների թւով 70 գործարաններում:
  -   Տնտեսութիւն