Արաբ գործարարների համար Հայաստանը մեծ հետաքրքրութիւն է<br /> ներկայացնում` ներդրումներ կատարելու առումով<br />


Արաբ գործարարների համար Հայաստանը մեծ հետաքրքրութիւն է
ներկայացնում` ներդրումներ կատարելու առումով

  • 05-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի հրաւէրով Հայաստան ժամանած Արաբական Միացեալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Կասիմին մարտի 5-ին ճանաչողական այց կատարեց Նոր Հաճնի ադամանդի արտադրական ձեռնարկութիւններ եւ Ծաղկաձոր: Նոր Հաճնում նրան ներկայացուեցին Հայաստանում ակնագործութեան եւ ոսկեգործութեան ոլորտի ներկայ վիճակը, կիրառուող տեխնոլոգիաները, զարգացման հնարաւոր ուղղութիւնները, ներդրումների եւ արտահանման հնարաւորութիւնները: Ծաղկաձորում նախարարը ծանօթացաւ գիւղմթերքների արտադրութեան, վերամշակման առկայ վիճակին ու պոտենցիալին, ներդրումների եւ արտահանման հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ տուրիզմի ոլորտում համագործակցութեան եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարաւորութիւններին: Ն.Երիցյանի խօսքերով, այցի հիմնական նպատակն է մշակել կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ծրագրեր, որոնք Հայաստանում զարգացած տնտեսութիւն ունեցող ԱՄԷ-ից ներդրումների ներհոսք ապահովելու հնարաւորութիւն կտան: Նախարարը յայտնեց, որ արդէն կան որոշակի պայմանավորվածություններ, մասնաւորապէս ԱՄԷ հայկական գիւղատնտեսական մթերքներ արտահանելու ուղղութեամբ: Գործարար Իսա Բին Նասերի խօսքերով, իրենք տեղեկացված չէին, որ Հայաստանում կան բաւականին շատ ոլորտներ, որտեղ հնարաւոր է համատեղ համագործակցութիւն ծավալել: Ըստ նրա, այցի ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ստեղծել հայ-էմիրաթյան համատեղ ընկերութիւններ, ինչպէս նաեւ մշակել ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների համագործակցութեանն ու տնտեսական կապերի զարգացմանը: «Մենք հիմնականում հետաքրքրուած ենք գյուղատնտեսությունով, թեթեւ արդիւնաբերութեամբ եւ տուրիզմով: Համագործակցութեան սպեկտրը բաւականին լայն է, ուստի մեզ համար եւ' ներդրումների, եւ' աշխարհագրական դիրքի առումով Հայաստանը մեծ հետաքրքություն է ներկայացնում»,- նշեց գործարարը:
  -   Տնտեսութիւն