Լողացող փոխարժէքի վերադարձով առաջին անհրաժեշտութեան ոչ
բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխութեան ենթարկուել
04-03-2009 23:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական
մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի իրականացրած
ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ դրամի փոխարժէքի
լողացող կուրսի վերադարձով առաջին անհրաժեշտութեան ոչ բոլոր
ապրանքատեսակներն են գնային փոփոխութեան ենթարկուել: Ինչպէս մարտի
4-ի ասուլիսում յայտարարեց յանձնաժողովի նախագահ Աշոտ
Շահնազարեանը, որոշ ապրանքների նկատմամբ գնային փոփոխութիւններ
եղել են 10-12%-ի սահմաններում:
Ըստ նրա, մոնիտորինգի ենթարկված 40 ապրանքներից հիմնականում
թանկացել են 4-ը` ձեթը, կարագի որոշ տեսակներ, շաքարաւազը (30
դրամով` հասնելով 250 դրամի), պրեմիում տեսակի բենզինը (50
դրամով): Նշենք, որ որոշ խանութներում շաքարաւազը վաճառւում է 320
դրամով: Յանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց նման բարձր գնով
շաքարաւազ չգնել, այլ մտնել կողքի խանութն ու մէկ կգ շաքարաւազի
դիմաց վճարել ընդամէնը 250 դրամ:
Նրա խօսքերով, մարտի 3-ին` Կենտրոնական բանկի նախագահի
յայտարարութիւնից յետոյ, խոշոր ներկրողների կողմից արհեստական
դեֆիցիտ առաջացնելու փորձեր են եղել: Սակայն յանձնաժողովի
ներկայացուցիչները հանդիպել, բանակցութիւններ են վարել նրանց հետ,
զգուշացումներ արել, ինչի արդիւնքում որոշակի ապրանքների դէպքում
մի քանի ժամից յետոյ նոյնիսկ գնանկում է արձանագրուել:
Ա.Շահնազարեանը յայտնեց, որ եթէ շարունակուի որոշ ապրանքների
գնաճը, ապա յանձնաժողովը վաղվանից նախազգուշացումներից կանցնի
վարույթներ յարուցելու փուլին: Նա մէկ անգամ եւս բնակչութեանը կոչ
արեց խուճապի չմատնվել: Միաժամանկ նշուեց, որ ներկրւող ապրանքների
թանկացում` մօտ 20-25%, հնարաւոր է 2-3 ամիս յետոյ, երբ սպառվեն
պահեստաւորուած ապրանքները: