«ԱԼՌՕՍԱ»-ն Հայաստանին մեծածաւալ վարկային գծի տրամադրման<br /> առաջարկութիւն է ներկայացրել<br />


«ԱԼՌՕՍԱ»-ն Հայաստանին մեծածաւալ վարկային գծի տրամադրման
առաջարկութիւն է ներկայացրել

  • 04-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ ալմաստի արդիւնահանմամբ զբաղուող ռուսական խոշորագոյն ընկերությանն «ԱԼՌՕՍԱ»-ի նախագահ Սերգեյ Վիբորնովի մարտի 4-ի հանդիպմանը քննարկուել են ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում «ԱԼՌՕՍԱ»-ի հետ համագործակցութեան յետագայ ընթացքին, ալմաստի վերամշակմամբ զբաղուող հայաստանեան ընկերութիւններին աջակցութեան հնարավորությանն ու հեռանկարներին առնչուող հարցեր: «ԱԼՌՕՍԱ» ընկերութեան նախագահը Հայաստանին մեծածաւալ վարկային գծի տրամադրման առաջարկութիւն է ներկայացրել, ինչը հնարաւորութիւն կտայ «ԱԼՌՕՍԱ»-ից ալմաստի հումք ձեռք բերել եւ դրա մշակմամբ զբաղուող հայկական ձեռնարկութիւններին առաջիկայ մի քանի տարիներին ապահովել անհրաժեշտ հումքով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կողմերը պայմանաւորուել են փոխշահավետ այդ վարկի պայմանները լրացուցիչ քննարկել` եւ' վարկատուի, եւ' վարկառուի դէպքում դիտարկելով բոլոր ռիսկերը` նկատի առնելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի յետագայ հնարաւոր դրսեւորումներն ու ազդեցութիւնը տնտեսութեան վրայ:
  -   Տնտեսութիւն