Երեւանում մեկնարկել են Հայ-գերմանական միջկառավարական<br /> երկօրեայ խորհրդակցութիւնները<br />


Երեւանում մեկնարկել են Հայ-գերմանական միջկառավարական
երկօրեայ խորհրդակցութիւնները

  • 25-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 25-ին Երեւանում մեկնարկել են Հայ-գերմանական միջկառավարական երկօրեայ խորհրդակցութիւնները, որոնց ընթացքում կքննարկուեն գործող եւ ապագայ ծրագրերը: Հայ-գերմանական ֆինանսական համագործակցութիւնը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական եւ մասնաւոր հատուած, էներգետիկա, ջրամատակարարում եւ ջրահեռացում: Համեմատաբար փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացւում առողջապահութեան եւ բնապահպանութեան ոլորտներում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, 2008թ.-ին կնքուած «ԳԴՀ կառավարութեան եւ ՀՀ կառավարութեան միջեւ 2007-2008թթ.-ի ֆինանսական համագործակցութեան մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսւում է իրականացնել հետեւեալ ծրագրերը. «Բնակարանային ֆինանսաւորման շուկայ (Հիպոթեքային շուկայ)» ծրագրի II փուլը - 6 մլն եւրօ, «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ (խառը ֆինանսաւկորում)» ծրագիրը - 29 մլն եւրօ, «Գիւմրի II բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնում» ծրագիրը - մինչեւ 14,6 եւրօ, «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում» ծրագիրը - մինչեւ 20,4 մլն եւրօ, «Համայնքային ենթակառուցուածքների վերականգնում այլ շրջանակներում. Փուլ 2-րդ (ՀԵԾ II) - հարակից միջոցառումներ» ծրագիրը - 3 մլն եւրօ, «Տուբերկուլյոզի դէմ պայքարի» ծրագրի II փուլը - 1 մլն եւրօ դրամաշնորհ: ԳԴՀ-ի կառավարութեան կողմից միջոցները տրամադրվել են արտօնեալ պայմաններով` 40 տարի մարման ժամկէտով, 0,75 տոկոսով, 10 տարի մարման արտօնեալ ժամկէտով: Ընդհանուր առմամբ հայ-գերմանական ֆինանսական համագործակցութեան շրջանակներում մինչ օրս Հայաստանին տրամադրվել է շուրջ 235 մլն եւրօ (որից 195 մլն եւրօ վարկ եւ 40 մլն եւրօ դրամաշնորհ):
  -   Տնտեսութիւն