Երեւանում մեկնարկել են Հայ-գերմանական միջկառավարական<br /> երկօրյա խորհրդակցությունները<br />


Երեւանում մեկնարկել են Հայ-գերմանական միջկառավարական
երկօրյա խորհրդակցությունները

  • 25-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին Երեւանում մեկնարկել են Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա խորհրդակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն գործող եւ ապագա ծրագրերը: Հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական եւ մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում եւ ջրահեռացում: Համեմատաբար փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության եւ բնապահպանության ոլորտներում: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, 2008թ.-ին կնքված «ԳԴՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2007-2008թթ.-ի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետեւյալ ծրագրերը. «Բնակարանային ֆինանսավորման շուկա (Հիպոթեքային շուկա)» ծրագրի II փուլը - 6 մլն եվրո, «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ (խառը ֆինանսավորում)» ծրագիրը - 29 մլն եվրո, «Գյումրի II բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնում» ծրագիրը - մինչեւ 14,6 եվրո, «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում» ծրագիրը - մինչեւ 20,4 մլն եվրո, «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում այլ շրջանակներում. Փուլ 2-րդ (ՀԵԾ II) - հարակից միջոցառումներ» ծրագիրը - 3 մլն եվրո, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ծրագրի II փուլը - 1 մլն եվրո դրամաշնորհ: ԳԴՀ-ի կառավարության կողմից միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով` 40 տարի մարման ժամկետով, 0,75 տոկոսով, 10 տարի մարման արտոնյալ ժամկետով: Ընդհանուր առմամբ հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում մինչ օրս Հայաստանին տրամադրվել է շուրջ 235 մլն եվրո (որից 195 մլն եվրո վարկ եւ 40 մլն եվրո դրամաշնորհ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play