Նախատեսւում է Հայաստանում արտադրուած ձեռագործ գորգերի<br /> անմիջական արտադրողի կողմից իրացումը ազատել ԱԱՀ-ից եւ<br /> շահութահարկից<br />


Նախատեսւում է Հայաստանում արտադրուած ձեռագործ գորգերի
անմիջական արտադրողի կողմից իրացումը ազատել ԱԱՀ-ից եւ
շահութահարկից

  • 25-02-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրուարի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին» եւ «Աւելացուած արժէքի հարկի մասին» օրէնքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, ՀՀ-ում ձեռագործ գորգերի արտադրութեամբ զբաղուած հարկատուները ազատւում են շահութահարկի` գորգերի իրացումից ստացուած եկամտի մասով, ինչպէս նաեւ աւելացուած արժէքի հարկի վճարումից: Ինչպէս նշեց հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, հարկային բեռի թեթեւացումը կնպաստի հայկական աւանդական արհեստի յետագայ զարգացմանը, մշակոյթային ժառանգութեան պահպանմանը, հայկական մշակոյթի այս ճիւղի միջազգային ճանաչմանը, նաեւ տնտեսական աճին, գիւղական բնակավայրերում ոչ գիւղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը եւ ինքնազբաղուածների քանակի աւելացմանը: Նշուեց, որ ներկայումս ձեռագործ գորգագործությամբ զբաղվողների թիւը Հայաստանում մօտ 800 է: Ըստ նախարարի, պայմանաւորուած ներքին ու արտաքին շուկաներում առկայ գործընթացներով, մասնաւորապէս` դրամի արժեւորմամբ եւ մի շարք ապրանքների գների բարձրացմամբ, նուազել է ոլորտի ընկերութիւնների արդիւնաւէտութիւնը, ինչը կարող է հանգեցնել ընկերութիւնների փակմանը եւ գործազրկութեան աւելացմանը:
  -   Տնտեսութիւն