Հայաստանի արտգործնախարարին իր հաւատարմագրերի պատճենն է<br /> յանձնել Իսրայելի նոր դեսպանը<br />


Հայաստանի արտգործնախարարին իր հաւատարմագրերի պատճենն է
յանձնել Իսրայելի նոր դեսպանը

  • 11-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաւատարմագրերի պատճենի յանձնման կապակցութեամբ փետրուարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Շեմի Ցուրին: Արարողակարգային մասին յաջորդած զրոյցի ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխօսութեան ակտիւացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների խորացմունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել Իսրայելում փետրուարի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններին, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին, արցախեան հիմնահացրի կարգաւորման գործընթացին, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարներին: Տեղեկանք: Շեմի Ցուրը աւարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը: 1974թ.-ից տարբեր պաշտօններ է զբաղեցրել Իսրայելի ԱԳՆ-ում եւ արտերկրում Իսրայելի դիւանագիտական ներկայացուցչություններում: 1994-2000թթ.-ին եղել է Իսրայելի դեսպանը Կիպրոսի Հանրապետութիւնում, 2003թ.-ին` ԱԳՆ կադրերի վարչութեան պետ, 2003-2007թթ.-ին` Իսրայելի դեսպանը Ֆինլանդիայում եւ Էստոնիայում: 2008թ.-ին նշանակուել է Հայաստանում Իսրայելի դեսպան: Տիրապետում է անգլերէն, պարսկերէն, թուրքերեն, յունարէն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
  -   Քաղաքական