Հայաստանի արտգործնախարարին իր հավատարմագրերի պատճենն է<br /> հանձնել Իսրայելի նոր դեսպանը<br />


Հայաստանի արտգործնախարարին իր հավատարմագրերի պատճենն է
հանձնել Իսրայելի նոր դեսպանը

  • 11-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ փետրվարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Շեմի Ցուրին: Արարողակարգային մասին հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացմունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իսրայելում փետրվարի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, արցախյան հիմնահացրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Տեղեկանք: Շեմի Ցուրը ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը: 1974թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսրայելի ԱԳՆ-ում եւ արտերկրում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում: 1994-2000թթ.-ին եղել է Իսրայելի դեսպանը Կիպրոսի Հանրապետությունում, 2003թ.-ին` ԱԳՆ կադրերի վարչության պետ, 2003-2007թթ.-ին` Իսրայելի դեսպանը Ֆինլանդիայում եւ Էստոնիայում: 2008թ.-ին նշանակվել է Հայաստանում Իսրայելի դեսպան: Տիրապետում է անգլերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play