Հայաստանը միացաւ «Եւրասիական զարգացման բանկի հիմնադրման
մասին» համաձայնագրին
03-02-2009 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի
փետրուարի 3-ի որոշմամբ Հայաստանը միացաւ Ռուսաստանի եւ Ղազախստանի
միջեւ 2006թ.-ի յունվարի 12-ին Աստանայում ստորագրուած «Եւրասիական
զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրին: Բանկի ստեղծման
նպատակն է նպաստել մասնակից երկրների շուկայական տնտեսություների
զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ
առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը: Բանկի
կանոնադրական կապիտալը 1,5 մլրդ ԱՄՆ դոլար է, որից Ռուսաստանի
մասնաբաժինը կազմում է 1 մլրդ ԱՄՆ դոլար, Ղազախստանինը` 0,5 մլրդ
ԱՄՆ դոլար: Համաձայնագիրը բաց է նոր մասնակիցների` այլ երկրների եւ
միջազգային կազմակերպութիւնների համար:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն
Մովսիսեանի, Հայաստանը որոշակի չափով կմասնակցի բանկի կանոնադրական
կապիտալում` նպատակ հետապնդելով խոշոր ներդրումներ ներգրաւել
հանրապետութեան ենթակառուցուածքների, էներգետիկայի, քիմիայի,
լեռնամետալուրգիայի, թեթեւ արդիւնաբերութեան, կապի եւ տրանսպորտի,
գիւղմթերքների վերամշակման ոլորտլներում իրականացուելիք մի շարք
ծրագրերի ֆինանսաւորման համար: