Հայաստանը միացաւ «Եւրասիական զարգացման բանկի հիմնադրման<br /> մասին» համաձայնագրին<br />


Հայաստանը միացաւ «Եւրասիական զարգացման բանկի հիմնադրման
մասին» համաձայնագրին

  • 03-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի փետրուարի 3-ի որոշմամբ Հայաստանը միացաւ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ 2006թ.-ի յունվարի 12-ին Աստանայում ստորագրուած «Եւրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրին: Բանկի ստեղծման նպատակն է նպաստել մասնակից երկրների շուկայական տնտեսություների զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին եւ փոխադարձ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը: Բանկի կանոնադրական կապիտալը 1,5 մլրդ ԱՄՆ դոլար է, որից Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 1 մլրդ ԱՄՆ դոլար, Ղազախստանինը` 0,5 մլրդ ԱՄՆ դոլար: Համաձայնագիրը բաց է նոր մասնակիցների` այլ երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների համար: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի, Հայաստանը որոշակի չափով կմասնակցի բանկի կանոնադրական կապիտալում` նպատակ հետապնդելով խոշոր ներդրումներ ներգրաւել հանրապետութեան ենթակառուցուածքների, էներգետիկայի, քիմիայի, լեռնամետալուրգիայի, թեթեւ արդիւնաբերութեան, կապի եւ տրանսպորտի, գիւղմթերքների վերամշակման ոլորտլներում իրականացուելիք մի շարք ծրագրերի ֆինանսաւորման համար:
  -   Տնտեսութիւն