«Յոթի գործով» դատական նիստին զուգահեռ դարձեալ տեղի ունեցաւ<br /> ընդդիմադիրների բողոքի ակցիան<br />


«Յոթի գործով» դատական նիստին զուգահեռ դարձեալ տեղի ունեցաւ
ընդդիմադիրների բողոքի ակցիան

  • 30-01-2009 16:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 30-ին արմատական ընդդիմութեան կողմնակիցները Երեւանի Շենգաւիթ համայնքի ընդհանուր իրաւասութեան դատարանի մօտ, որտեղ տեղի էր ունենում «Յոթի գործով» դատական նիստը, կազմակերպել էին հերթական բողոքի ակցիան: Ցուցարարները պարզել էին «Ազատութիւն հրաշալի յոթնյակին», «Ազատութիւն հիմա» գրութեամբ պաստառները ու ամբաստանեալների նկարները: Ակցիայի ողջ ընթացքում նրանք վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Անսալով դատարանի դահլիճ չմտնելու վերաբերեալ Հայ ազգային կոնգրեսի յունվարի 29-ի կոչին, ցուցարարները մինչեւ դատական նիստի աւարտը մնացին շէնքի բակում: Ակցիային հետեւում էին տասնեակ ոստիկաններ եւ կարմիր բերետաւորներ, որոնք նիստից յետոյ փակել էին մայթը` չթույլատրելով մարդկանց շարժը դէպի քաղաքի կենտրոն: Նիստից յետոյ ակցիայի մասնակիցները ծափողջույններով ճանապարհեցին ամբաստանեալներին եւ պայմանաւորուեցին ակցիան շարունակել ժամը 14-ին ՀՀ Գլխաւոր դատախազութեան շէնքի մօտ:
  -   Քաղաքական