ԵԽԽՎ-ն լրջօրէն մտահոգուած է քաղաքական նկատառումներով<br /> Հայաստանում ազատազրկուած անձանց վիճաով<br />


ԵԽԽՎ-ն լրջօրէն մտահոգուած է քաղաքական նկատառումներով
Հայաստանում ազատազրկուած անձանց վիճաով

  • 28-01-2009 18:00:00   |   |  Քաղաքական
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշել է չկասեցնել Հայաստանի պատուիրակութեան քուէարկութեան իրաւունքը այս փուլում` դիտարկելով Հայաստանի իշխանութունների վերջին նախաձեռնութիւնները որպէս ԵԽԽՎ-ի թթ. 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջներին անդրադառնալու պատրաստակամութեան նշան: Ըստ ԵԽԽՎ-ի ընդունած թիւ 1643 բանաձեւի, Վեհաժողովը դժգոհ է եւ լրջօրէն մտահոգուած 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձութիւնների հետ կապուած ազատութիւնից զրկուած անձանց վիճակով: Այնուամենայնիւ, ԵԽԽՎ-ն կարծում է, որ ՀՀ նախագահ Սարգսեյանի շնորհած ներումների թիւը (առայսօր 28), ՀՀ Քրէական օրէնսգրքի թթ. 225 եւ 300 յօդուածները (զանգվածային անկարգութիւնների եւ պետական իշխանութեան իւրացման մասին) երկու ամսուայ ընթացքում Եւրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան փոփոխելու ուղղութեամբ ՀՀ Ազգային Ժողովի վերջին նախաձեռնութիւնը եւ այն դրական քայլերը, որոնք կատարուել են անկախ, թափանցիկ Յ վստահելի հետաքննութեան իրականացման ուղղութեամբ, ցոյց են տալիս, որ Հայաստանի իշխանութիւնները պատրաստ են կատարել Վեհաժողովի պահանջները: Վեհաժողովը արտայայտել է իր մտահոգութիւնը կապուած այն անձանց հետ, որոնք ազատազրկուել են 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձութիւններից յետոյ քաղաքական նկատառումներով եւ կոչ է արել Հայաստանի իշխանությունենրին շարունակել նրանց ազատ արձակել` կիրառելով այլ իրաւական միջոցներ, այդ թւում` համաներում կամ մեղադրանքից հրաժարում: ԵԽԽՎ-ն նաեւ առաջարկել է իր Մոնիտորինգի յանձնաժողովին նախքան ապրիլի նստաշրջանը ուսումնասիրել այս, ինչպէս նաեւ նախորդ բանաձեւերի կիրառման ուղղութեամբ Հայաստանի իշխանութիւնների արձանագրած առաջընթացը եւ առաջարկել Վեհաժողովին, թէ ելնելով իրավիճակից ինչ յետագայ քայլեր է անհրաժեշտ կատարելղ
  -   Քաղաքական