«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը չի անցնելու ընդդիմադիր<br /> դաշտ,- պնդում է Գագիկ Ծառուկեանի մամլոյ քարտուղարը<br />


«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը չի անցնելու ընդդիմադիր
դաշտ,- պնդում է Գագիկ Ծառուկեանի մամլոյ քարտուղարը

  • 23-01-2009 16:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկեանի մամլոյ քարտուղար Խաչիկ Գալստեանը յունվարի 23-ի ասուլիսում կրկին հերքեց մամուլում շրջանառուող այն տեղեկությունները, թէ ԲՀԿ-ում պատրաստւում են դուրս գալ իշխանական կոալիցիայից եւ անցնել ընդդիմադիր դաշտ: Նա իրականութեանը չհամապատասխանող որակեց նաեւ այն լուրերը, թէ իբր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը պատրաստւում է գլխաւորել ԲՀԿ-ն եւ իբր Գ.Ծառուկյանն ունի վարչապետ դառնալու հավակնություն: Խ.Գալստեանը կտրականապէս հերքեց նաեւ այն տեղեկութիւնը, թէ «Նուբարաշէնի ավտոշուկան Գ.Ծառուկեանի նախաձեռնութեամբ շուտով փակվելու է եւ տեղափոխվելու է Աբովեան քաղաք»: «Ինձ համար անհասկանալի է, թէ ով եւ ինչ նպատակով է տարածում նման կեղծ լուրեր. ինչ լինում է Աբովեանում` կապում են ԲՀԿ-ի առաջնորդի անուան հետ»,- տարակուսեց Գ.Ծառուկեանի ներկայացուցիչը: Խ.Գալստեանը յայտնեց, որ ԲՀԿ-ի փետրուարի 12-ին կայանալիք համագումարին ընդառաջ ներկայումս անցկացւում են կուսակցութեան տարածքային կազմակերպութիւնների կոնֆերանսները: Նա չմասնավորեցրեց, թէ ինչպիսի հարցեր են լինելու համագումարի օրակարգում:
  -   Քաղաքական