Երեւանի Կոյնակի գործարանը 2008թ.-ի յունիս-դեկտեմբերին<br /> գրանցել է արտադրութեան վաճառքի 8%-ի աճ<br />


Երեւանի Կոյնակի գործարանը 2008թ.-ի յունիս-դեկտեմբերին
գրանցել է արտադրութեան վաճառքի 8%-ի աճ

  • 22-01-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամին, Երեւանի կոնեակի գործարանը (ԵԿԳ) անցած ֆինանսական տարուայ առաջին կիսամեակում (2008թ. յուլիսից մինչեւ դեկտեմբերի 31-ը) գրանցել է արտադրութեան վաճառքի 8%-ի աճ, որը կազմում է 2,6 մլն լիտր: Այս մասին յունվարի 22-ի ասուլիսում յայտարարեց ԵԿԳ-ի նախկին գործադիր տնօրէն Սեդրիկ Ռետայոն: Նրա խօսքերով, հիմնական աճը պայմանաւորուած է հայկական, ռուսական եւ բալթեան շուկաներում «Արարատ» կոնեակի վաճառքի աճող տեմպերից: Մասնաւորապէս, նշուած ժամանակահատուածում 2007թ.-ի յուլիսի-դեկտեմբերի համեմատութեամբ Ռուսաստանում վաճառքների ցուցանիշը աւելացել է 14, Հայաստանում` 4, Բալթեան երկրներում` 16%-ով: Նշուած ժամանակահատուածում «Արարատ» կոնեակի վաճառքի աշխուժացում է նկատուել նաեւ Գերմանիայում, Լեհաստանում, Բուլղարիայում եւ Չեխիայում: «Այս աճը մէկ անգամ եւս ապացուցում է, որ «Արարատը» կոնեակի շուկայում առաջատար է»,- ընդգծեց Ս.Ռետայոն: Ըստ նրա, ԵԿԳ-ը տարէցտարի աւելացնում են նաեւ խաղողի մթերման ծաւալները. 2008թ.-ին գործարանը մթերել է 31 հազ. տոննա խաղող, ինչը նախորդ տարուայ համեմատ աւելի է 7%-ով: Ս.Ռետայոն նշեց, որ իւրաքանչիւր տարի արտադրական եւ տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման համար ԵԿԳ-ը իրականացնում է մօտ 5 մլն ԱՄՆ դոլարի, իսկ խաղողի գնման եւ սպիրտերի պաշարների համալրման համար մօտ 15 մլն դոլարի ներդրում: 2008-2009թթ.-ի առաջին կիսամեակի դրութեամբ գործարանը իրականացրել է մօտ 2 մլն դոլարի ներդրում` ուղղուած արտադրական եւ տեխնոլոգիական գործընթացների բարելաւմանը: Այն հարցին, թէ արդեօք Հայաստանը նոր բիզնեսի ծաւալման առումով գրաւիչ երկիր է, Ս.Ռետայոն պատասխանեց, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ կան նոր բիզնես սկսելու բոլոր հնարաւորութիւնները: Դրա վառ ապացոյցը, ըստ նրա, Պեռնօ Ռիկարի օրինակն է, որի կողմից 10 տարի առաջ կատարուված ներդրումով շահեց ոչ միայն Պեռնօ Ռիկար ընկերութիւնը, Երեւանի կոնեակի գործարանը, այլեւ Հայաստանի գիւղատնտեսութեան համապատասխան ոլորտը, մասնաւորապէս խաղողագործութեան զարգացումը:
  -   Տնտեսութիւն