Բենիտա Ֆեռերո-Վալդներ. «Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների<br /> յետագայ ընթացքը կախուած է Հայաստանում իրականացyող բարեփոխումներից»<br />


Բենիտա Ֆեռերո-Վալդներ. «Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների
յետագայ ընթացքը կախուած է Հայաստանում իրականացyող բարեփոխումներից»

  • 19-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը իրականացնում է համագործակցութիւն Հայաստանի հետ գրեթէ բոլոր ուղղութիւններով, իսկ Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների յետագայ ընթացքը կախուած է Հայաստանում իրականացyող բարեփոխումների արդիւնաւէտութիւնից: Այս մասին յունվարի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի հետ համատեղ ասուլիսում յայտարարեց Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների եւ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան գծով յանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: Նա բարձր գնահատեց Հայաստանի պատրաստակամութիւնը ընդունելու ԵՄ խորհրդատուներին, որոնք պէտք է աջակցեն Հայաստանում բարեփոխումների գործընթացին: Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ինչպէս կանդրադառնա Եւրոմիութեան եւ Հայաստանի յարաբերութիւնների վրայ Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանին ձայնի իրաւունքից զրկելու հնարաւոր որոշումը, ապա հանձնակատարը նշեց. «Չափազանց կարեւոր է, որ ինչպէս Հայաստանի իշխանութիւնները, այնպէս էլ ընդդիմությունը ցուցաբերեն պատասխանատւութիւն եւ ճիշտ ճանապարհ գտնեն առաջացած ներքաղաքական խնդիրները հարթելու ուղղութեամբ»: Նա նշեց, որ կառավարութիւնը պէտք է գտնի ընդդիմութեան հետ աշխատելու ճիշտ ձեւը: «Դա շատ զգայուն հարց է, սակայն մենք հոյս ունենք, որ իշխանութիւնները եւ ընդդիմությունը այնուամենայնիւ կարող են հարթել այդ խնդիրը»,- ասաց հանձնակատարը: Ադնրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Բ.Ֆեռերո-Վալդները նշեց, որ ճկունութիւն եւ բարի կամք ցուցաբերելու դէպքում հնարաւոր է լուծում գտնել: Այդ առումով նա բարձր գնահատեց Մոսկուայում եւ Հելսինկիում անցկացուած հանդիպումները: «Եթէ կողմերին այնուամենայնիւ յաջողուի կոմպրոմիսի գալ, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը: Եվրոմիությունը իր հերթին իրենից կախուած ամէն ինչ կանի հարցի կարգաւորմանը աջակցելու համար»,- յայտարարեց Բ.Ֆեռերո-Վալդները: Է.Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կշարունակի ԵԱՀԿ-ի շրջանակներում ընթացող բանակցութիւնները: «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցութիւնները, որպէսզի խաղաղ քաղաքական լուծում գտնուի ղարաբաղեան խնդրին եւ բանակցութիւնները շարունակուեն Մադրիդում արուած առաջարկութիւնների հիման վրայ»,- ասաց նախարարը:
  -   Քաղաքական