Հայաստանի առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց<br /> հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը<br />


Հայաստանի առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց
հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը

  • 19-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 16-18-ին «Կիլիկիա» մարզադահլիճում անցկացուեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի առաջնութիւնը: Չեմպիոններ դարձան Շավիղ Գեւորգեանը (55 կգ, Գիւմրի), Ռոման Ամոյեանը (60 կգ, Երեւան), Խոսրով Մելիքեանը (66 կգ, Գիւմրի), Արսէն Ջուլֆալակեանը (74 կգ, Երեւան), Արթուր Շահինեանը (84 կգ, Էջմիածին), Արման Գեղամեանը (96 կգ, Ախուրեան) եւ Վաչիկ Եղիազարյանը (ծանր քաշային, Երեւան): Առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց Հայաստանի հաւաքականը, որը կնախապատրաստուի Ֆրանսիայում փետրուարի 19-22-ին անցկացուելիք աշխարհի գաւաթի խաղարկութեանը:
  -   Սպորտ