Հայաստանը այս տարի եւս յայտնուել է «մասնակի ազատ» երկրների<br /> շարքում<br />


Հայաստանը այս տարի եւս յայտնուել է «մասնակի ազատ» երկրների
շարքում

  • 19-01-2009 16:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ֆրիդըմ հաուզ» միջազգային կազմակերպութեան «Ազատութիւնը աշխարհում» զեկոյցի համաձայն, Հայաստանը 193 երկրների շարքում այս տարի եւս յայտնուել է «մասնակի ազատ« երկրների ցանկում: Այս մասին յունվարի 19-ի ասուլիսում յայտնեց Քաղաքացիական հասարակութեան եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող Շուշան Խատլամաջյանը: Ըստ զեկոյցի, 193 երկրներից ազատ են 89-ը կամ 46%-ը, մասնակի ազատ` 62-ը կամ 32%-ը, ոչ ազատ` 42-ը կամ 22%-ը: Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանը գտնւում է մասնակի, իսկ Ադրբեջանը` ոչ ազատ երկրների շարքում: Հետազօտութեան արդիւնքում 1-7 միաւորների սանդղակում (որքան միաւորը ցածր է` այնքան լաւ) գնահատական է տրւում տուեալ երկրի քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների համար: Հայաստանին այս տարի տրուել է, համապատասխանաբար, 5 եւ 4, իսկ Ադրբեջանին` 6 եւ 5 միաւորներ: Շ.Խատլամաջյանը նշեց, որ հետազօտութիւն են անցկացուել նաեւ ՄԱԿ-Ի կողմից չճանաչուած 16 երկրներում, այդ թւում ԼՂՀ-ում: Ըստ այդմ, ԼՂՀ-ը նույնպես համարուել է մասնակի ազատ երկիր, իսկ երկրի քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների համար տրուել է 5-ական միաւոր: Շ.Խատլամաջյանի դիտարկմամբ, հետազօտութեան որոշ գնահատականներ իրականութեանը կամ չեն համապատասխանում, կամ շատ խիստ են ներկայացուած: Մասնաւորապէս, զեկոյցում նշուած է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ոչ բոլոր իրավուքներն են հարգուած, մինչդեռ այդ մասին ոչինչ գրուած չէ Վրաստանին վերաբերւող զեկոյցում: Նրա կարծիքով, հետազօտութիւններ անցկացնող մի շարք միջազգային կազմակերպութիւններ, այդ թւում «Ֆրիդըմ հաուզ»-ը, ունեն շատ ուղղակի եւ շոշափելի քաղաքական նպատակներ. նման հարցումներով փորձվում է երկրում ստեղծել հասարակական անհամաձայնութեան մթնոլորտ: Այդ առումով, Շ.Խատլամաջյանի կարծիքով, կարելի է ենթադրել, «որ Հայաստանի ընդդիմությունը շատ լաւ զգում է արեւմուտքի սատարումը»:
  -   Քաղաքական