Սերժ Սարգսեան. «Ժողովրդավարութեան յետագայ խորացումը բխում է<br /> Հայաստանի շահերից»<br />


Սերժ Սարգսեան. «Ժողովրդավարութեան յետագայ խորացումը բխում է
Հայաստանի շահերից»

  • 15-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հետ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի յունվարի 15-ի հանդիպման ընթացքում քննարկուել են ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերի իրականացմանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը Նախագահը վերահաստատել է հայաստանեան իշխանութիւնների վճռականութիւնը բանաձյերի դրոյթների իրականացման հարցում: Ս.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ-ի լիագումար նիստից առաջ Հայաստան այցելութեան համար: Նա ընդգծել է, որ ժողովրդավարութեան յետագայ խորացումը բխում է հենց Հայաստանի շահերից` բարձր գնահատելով Եւրոպայի Խորհրդի դերն այս ուղղութեամբ:
  -   Քաղաքական