Ըստ Արթուր Բաղդասարեանի, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների<br /> կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց<br />


Ըստ Արթուր Բաղդասարեանի, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների
կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց

  • 15-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը յունվարի 15-ին ընդունել է ԵԽ ԽՎ մոնիթորինգի յանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, յանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին: Ըստ ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի մամուլի գրասենեակի, հանդիպմանը քննարկուել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձւերի կատարմանը վերաբերող հարցեր: Ա.Բաղդասարեանը նշել է, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղութեամբ էական առաջընթաց է գրանցուել: Ըստ նրա, Հայաստանը որդեգրել է բարեփոխումների ուղին, եւ իշխանութիւնների նպատակն այդ բարեփոխումները խորացնելն է: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ի յունուարեան նստաշրջանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի ԵԽ ԽՎ-ից աւելի հաւասարակշռուած դիրքորոշում է ակնկալւում:
  -   Քաղաքական