ՀԱԿ-ը պահանջում է քրէական գործեր հարուցել բանտարկուած<br /> ընդդիմադիրներին ծեծի ենթարկելու փաստերով<br />


ՀԱԿ-ը պահանջում է քրէական գործեր հարուցել բանտարկուած
ընդդիմադիրներին ծեծի ենթարկելու փաստերով

  • 08-01-2009 16:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզելը այլ բան չէ, քան ազատութեան փրկագին` քաղաքական հայեացքներից հրաժարուելու եւ չգործած հանցանք ստանձնելու դիմաց: Նման գործելակերպը ոչ մի կերպ չի կարող նպաստել խորացող քաղաքական ճգնաժամի յաղթահարմանը, այլ աւելի կխորացնի հասարակութեան ու իշխանութեան միջեւ օտարումը»,- ասուած է Հայ ազգային կոնգրեսի յունվարի 7-ի յայտարարութիւնում: Յիշեցնելով, որ դեկտեմբերի 23-ին` «7-ի գործով» հերթական դատական նիստի օրը, իրենց բանտախցերում ծեծի են ենթարկուել քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչեանը, Գեւորգ Մանուկեանը եւ Արմէն Խուրշուդեանը, ՀԱԿ-ը նշում է, որ այդ արարքով նպատակ է հետապնդում կոտրել քաղբանտարկյալների ոգին ու ստիպել նրանց ներման դիմումներ: ՀԱԿ-ը, դատապարտելով իշխանութիւնների «հերթական այս փոքրոգությունն ու ստորությունը», պահանջում է քրէական գործեր հարուցել իւրաքանչիւր դէպքի առիթով ու պատժել բոլոր մեղաւորներին:
  -   Քաղաքական