Ըստ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի, Հայաստանը եւս մի քայլ է<br /> արել ժողովրդավարութեան հաստատման ու սոցիալ-տնտեսական վիճակի<br /> բարելաւման ճանապարհին<br />


Ըստ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի, Հայաստանը եւս մի քայլ է
արել ժողովրդավարութեան հաստատման ու սոցիալ-տնտեսական վիճակի
բարելաւման ճանապարհին

  • 29-12-2008 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը տարեմուտի կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել, որտեղ ասւում է. «Սիրելի հայրենակիցներ Տարեմուտին սովորաբար հանրագումարի է բերւում ամբողջ տարուայ ընթացքում արուածն ու չարվածը, ծրագրւում են անելիքները: Վստահաբար` անցնող տարին փորձությունների ու ձեռքբերումների տարի էր: Հետահայացով գնահատական տալով 2008-ին` պէտք է նշենք, որ 2007-2008-ի համապետական ընտրութիւններից յետոյ Հայաստանի համար սկսւում է հետընտրական բարեփոխումների ժամանակ, որի աւարտին կարող ենք արձանագրել, որ մեր երկիրը եւս մի քայլ արեց ժողովրդավարութեան հաստատման ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւման ճանապարհին: Իբրեւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ ուզում եմ Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակուող մեր բոլոր հայրենակիցներին մաղթել համերաշխութիւն, հանդուրժողականություն ու յաջողութիւններ: Մենք ապրում ենք դժուարին, բայց հետաքրքիր ժամանակներում եւ բոլոր նախադրեալներն ունենք մեր սերունդներին ժառանգելու աւելի բարեկեցիկ, աւելի կայուն ու զարգացած տնտեսությամբ երկիր: Շնորհաւորում եմ ձեր ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ խաղաղութիւն, առողջութիւն, երջանկություն»:
  -   Քաղաքական