Հայաստանի օմբուդսմանը խնդրել է վրաց գործընկերոջը անցկացնել
«Միասնական Ջավախք» կազմակերպութեան անդամների դատաւարութեան
մոնիտորինգ
25-12-2008 23:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու
իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը նամակ է յղել վրաց
գործընկերոջը, որում մտահոգութիվւն է յայտնել այն
յայտարարութիւնների կապակցութեամբ, թէ «Միասնական Ջավախք»
կազմակերպութեան անդամներ Վահագն Չախալյանի, Գուրգէն Շիրինեանի եւ
նրանց ընտանիքների անդամների դատավարութիւնն անցնում է օրէնքի
խախտումներով: Ա.Յարութիւնեյանը Սոզար Սուբարիին յղած նամակում,
յիշեցնելով փոխադարձ պայմանավորվածությունները, խնդրել է անցկացնել
այդ դատաւարութեան մոնիտորինգ եւ պարզել` արդեօ՞ք ջավախահայերի
հանդէպ պահպանւում են մարդու իրաւունքները: