Յայտարարուեց ՏՏ ոլորտի կառավարիչների մրցոյթի մեկնարկի մասին


Յայտարարուեց ՏՏ ոլորտի կառավարիչների մրցոյթի մեկնարկի մասին

  • 18-04-2011 13:39:41   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 18-ին յայտարարուեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի հովանու ներքոյ անցկացուող Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների ամենամեայ մրցանակաբաշխութեան մեկնարկի մասին։ Մրցանակաբաշխութեան նախաձեռնողն է Սինոփսիս ընկերութիւնը, հովանաւորը՝ Վիւասել-մտս ընկերութիւնը, որը վերապատրաստման դասընթացների համար յատկացրել է աւելի քան 19 մլն դրամ։ Ըստ մրցանակաբաշխութեան ծրագրի, իւրաքանչիւր տարեսկզբին յայտարարուած մրցոյթում լաւագոյնը ճանաչուած 3 մենեջերները կը մեկնեն արտերկրի տարբեր համալսարաններ եւ կ'անցնեն մենեջմենթի կուրսեր։ Այս տարուայ մրցոյթի 3 յաղթող մենեջերները օգոստոսին 15-օրեայ վերապատրաստման դասընթաց կ'անցնեն Սթենֆորդի համալսարանում։ Մրցանակաբաշխութեանը կարող են մասնակցել առաւելագոյնը 50 աշխատող ունեցող ՏՏ ոլորտի մինչեւ 40 տարեկան մենեջերները։
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ