ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 28-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցութիւնների, հասարակական կազմակերպութիւնների խորհրդակցութիւն: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին Հայ Ազգային Կոնգրեսից, Հաւաքին մասնակցել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը, կուսակցութիւնների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչները եւ կուսակցութիւնների ղեկավար ակտիւը: Շուրջ չորս ժամ տեւած խորհրդակցութեան ընթացքում քննարկուել են Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ներկայ հանգրուանն ու Կոնգրեսի առաջիկայ անելիքները: Խորհրդակցութիւնը նպատակ նաեւ ուներ ուրուագծել դեկտեմբերին կայանալիք Կոնգրեսի համաժողովի հիմնական օրակարգային հարցերը:
  -   Քաղաքական