ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 28-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին Հայ Ազգային Կոնգրեսից, Հավաքին մասնակցել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները եւ կուսակցությունների ղեկավար ակտիվը: Շուրջ չորս ժամ տեւած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա հանգրվանն ու Կոնգրեսի առաջիկա անելիքները: Խորհրդակցությունը նպատակ նաեւ ուներ ուրվագծել դեկտեմբերին կայանալիք Կոնգրեսի համաժողովի հիմնական օրակարգային հարցերը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play