Սամբոյի Եւրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնութիւնում Հայաստանի հաւաքականն առայժմ ունի 4 բրոնզէ եւ մէկ արծաթէ մեդալ


Սամբոյի Եւրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնութիւնում Հայաստանի հաւաքականն առայժմ ունի 4 բրոնզէ եւ մէկ արծաթէ մեդալ

  • 16-04-2011 23:32:23   |   |  Սպորտ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակւում է Սամբոյի Եւրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնութիւնը: Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, ապրիլի 15-ին` մրցումների առաջին օրը, բրոնզէ մեդալներ էին նուաճել Գրիգոր Մխիթարեանը` 48 կգ քաշային կարգ, Մհեր Կարապետեանը` 82 կգ, Ռոզա Խաչատրեանը` 52 կգ: Ապրիլի 16-ը նոյնպէս յաջող էր մեր մարզիկների համար: Բրոնզէ մեդալի արժանացաւ 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկեանը, իսկ 52 կգ քաշային կարգում հանդէս եկող Ռազմիկ Պետոյեանը, փայլուն անցկացնելով բոլոր գօտեմարտերը, հասաւ եզրափակիչ, սակայն պարտուելով Ռուսաստանի ներկայացուցչին, բաւարարուեց արծաթէ մեդալով: Այսպիսով, մեր հաւաքականն այս պահին ունի 4 բրոնզէ եւ մէկ արծաթէ մեդալ: Վաղը մրցումների վերջին օրն է:
  -   Սպորտ