Կանցկացուեն խորհրդարանական լսումներ հաշմանդամություն ունեցող
անձանց իրաւական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերեալ
16-06-2010 17:36:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 17-ին Հայաստանի
Ազգային Ժողովի Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային
հարցերի ու Եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովները
կազմակերպում են խորհրդարանական լսումներ հաշմանդամություն ունեցող
անձանց իրաւական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերեալ ՀՀ
Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի
կողմից պատրաստած հետազօտութեան շրջանակներում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ
ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան
միջոցների հետ կապերի վարչութիւնից: