ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ
Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) գրական հանդիպումը կայացաւ հինգշաբթի, 2010
թ. յունիսի 3ին: Երեկոյեան ժամի 5ից 6ը ընդունելութիւն, որի ընթացքում գիթառի նուագակցութեամբ
ինքնագիր երգերով ելոյթ ունեցաւ երաժիշտ Զարեհ Մաթեւոսեանը: Ժամի 6ից 8ը կայացաւ գրական
նիստ. ներածական խօսքով օրուայ հեղինակին եւ գրական զեկուցաբերին ներկայացրեց ԿՀԳՄ
նախագահ, բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Հեղինակային ելոյթ ունեցաւ արձակագիր Սամուէլ
Մկրտչեանը իր ստեղծագործութիւնների ընթերցումով: Նա տարիների ընթացքում եղել է նուիրուած,
գործունեայ միութենական. հասարակական իր գործունէութեան հետ զուգընթաց նա
հրապարակագրական եւ գրական գրութիւններով ճանաչում է վաստակել թէ միջարեւելքում, եւ թէ
Ամնում: Հեղինակել է երեք հատորներ: Գրական զեկուցում ներկայացրեց արձակագիր, Նոր
Հայաստան Օրաթերթի Խմբագրապետ Վահան Վահանեանը: Օրաթերթի տէր ու տնօրէնի եւ
խմբագրապետի բազմազբաղուածութեամբ նոյնիսկ՝ նա ցայժմ հասցրել է հեղինակել հինգ
հատորներ. գեղարուեստական պատմուածքի, երգիծական մանրապատումների եւ փիլիսոփայութեան
պատմութեան թեմաներով, բնամիտերով: Վ. Վահանեանը որպէս ձեռներէց գործարար սկզμնաւորել
եւ շարունակում է Նոր Հայաստան Օրաթերթը մատակարարել հայ հասարակութեանը՝ ձրիաբար. դա
հայ մամուլի պատմութեան մէջ աննախադէպ նախաձեռնութիւն է, գնահատելի ըստ ամենայնի:
Տեղի ունեցաւ հարցուպատասխան, քննարկում: Գրական արժեւորումով ելոյթ ունեցան
արձակագիր Պօղոս Լագիսեանը, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը, արձակագիր Ռ. Կորիւնը, գրող
Մարինէ Տօնոյեանը: Աւարտին՝ շնորհակալութեան խօսք ասաց օրուայ հեղինակը: Տեղի ունեցաւ
հիւրասիրութիւն: Էլնամակային հասցէ. awaoc@yahoo.com .
ԿՀԳՄ