ՀՀ սփիւռքի նախարարն ընդունեց սփիւռքահայ ուսանողների<br /> խորհրդի անդամներին<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընդունեց սփիւռքահայ ուսանողների
խորհրդի անդամներին

  • 20-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 20-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց Հայաստանի բարձրագոյն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների սփիւռքահայ ուսանողների խորհրդի անդամներին: ՀՀ սփիւռքի նախարարութիւնից ստացած հաղորդագրութեան համաձայն, ողջունելով սփիւռքահայ ուսանողներին` տիկին Հ.Յակոբեանը նրանց ծանօթացրեց նախարարութեան գործունէութեանը եւ առաջիկայ ծրագրերին: Խօսելով 21-րդ դարում գիտելիքի կարեւորութեան մասին` նախարարն ուսանողներին խորհուրդ տվեց լաւ սովորել եւ մեծ ուշադրութիւն դարձնել իրենց ընտրած մասնագիտութեամբ կատարելագործուելու խնդրին: Նա հորդորեց երիտասարդներին հնարավորինս զերծ մնալ խառնամուսնություններից, շատ զավակներ ունենալ եւ ունենալ առողջ ապրելակերպ: Սփիւռքահայ ուսանողները նախարար Հ.Յակոբեանին ներկայացրեցին մանրամասներ մայիսի 1-9-ը կայացած «Բանակ-18» Երեւան-Շուշի մրցոյթ-արշաւի ընթացքում սփիւռքահայ ուսանողների խորհրդի կողմից ձեւաւորուած «Սփիռք» թիմի մասնակցութեան վերաբերեալ:
  -   Հասարակութիւն