Մայր Աթոռում նշուվել է Համբարձման տոնը<br />


Մայր Աթոռում նշուվել է Համբարձման տոնը

  • 14-05-2010 21:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Փրկչի համբարձման, ինչպէս նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի Ս. Էջմիածին վերադարձի տոները: Հայ Եկեղեցու ծիսկարգի համաձայն, Համբարձման տոնը կատարւում է Ս. Հարության տոնից քառասուն օր անց` հետեւողությամբ Աւետարանական այն պատումը, որ Փրկիչն իր Հրաշափառ Հարությունից յետոյ քառասուն օրեր շրջեց երկրի վրայ` երեւալով ու մխիթարելով Իր աշակերտներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրուայ պատարագիչն էր Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպս. Մաշալյանը: Անդրադառնալով օրուայ խորհրդին պատարագիչ Սրբազանը եւս մէկ անգամ նշել է Փրկչի համբարձման կարեւորութիւնը իւրաքանչիւր քրիստոնյայի համար իբրեւ առհաւատչեայ Քրիստոսի երկնային փառքի ու նաեւ ազգային եկեղեցական միասնութեան Մայր Աթոռի հովանու ներքոյ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, հաւարտ Ս. Պատարագի հնդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարուել է Հայրապետական մաղթանք:
  -   Հասարակութիւն