Մայր Աթոռում նշվել է Համբարձման տոնը<br />


Մայր Աթոռում նշվել է Համբարձման տոնը

  • 14-05-2010 21:12:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Փրկչի համբարձման, ինչպես նաեւ Հայոց Հայրապետական Աթոռի Ս. Էջմիածին վերադարձի տոները: Հայ Եկեղեցու ծիսկարգի համաձայն, Համբարձման տոնը կատարվում է Ս. Հարության տոնից քառասուն օր անց` հետեւողությամբ Ավետարանական այն պատումը, որ Փրկիչն իր Հրաշափառ Հարությունից հետո քառասուն օրեր շրջեց երկրի վրա` երեւալով ու մխիթարելով Իր աշակերտներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրվա պատարագիչն էր Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպս. Մաշալյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին պատարագիչ Սրբազանը եւս մեկ անգամ նշել է Փրկչի համբարձման կարեւորությունը յուրաքանչյուր քրիստոնյայի համար իբրեւ առհավատչյա Քրիստոսի երկնային փառքի ու նաեւ ազգային եկեղեցական միասնության Մայր Աթոռի հովանու ներքո: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության, հավարտ Ս. Պատարագի հնդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է Հայրապետական մաղթանք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play