Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային խաղն աւարտուել է 3:3 հաշւով<br />


Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային խաղն աւարտուել է 3:3 հաշւով

  • 10-05-2010 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանիայում մեկնարկած «Բանկաքսայի գաւաթ» ամենամեայ ֆուտբոլի մրցաշարում Հայաստանի հաւաքականն առաջին իսկ պայքարում իր ուժերը չափեց Ուկրաինայի հաւաքականի հետ: Ինչպէս տեղեկացնում է Իսպանիայի «Արարատ» միութեան նախագահ Արարատ Ղուկասեանը, Կամսար Յովհաննիսեանի ղեկավարած թիմը համառ պայքառ մղեց ուկրաինացիների դէմ եւ արդէն երկրորդ խաղակէսի 15-րդ րոպեին 3:0 հաշւով յաղթում էր հակառակորդին: Իսպանիայում հայկական ֆուտբոլի առաջին գոլի հեղինակը Մովսէս Ղազարեանն է, որը գլխի գեղեցիկ հարուածով բացեց խաղի հաշիւը: Նա Հայաստանի թիմի օգտին գրանցեց նաեւ երրորդ գոլը: Իսկ երկրորդ գոլի հեղինակն էր Մուկոչ Մանուկեանը: Սակայն ուկրաինացիները, որոնք արդէն երրորդ տարին է, ինչ մասնակցում են այս մրցաշարին, ամէնեւին էլ չէին պատրաստւում խաղը զիջելու: Նրանք անդադար մղւող յարձակումների արդիւնքում կարողացան հաւասարեցնել խաղի հաշիւը, դարձնելով այն 3:3, որով եւ աւարտուեց այն: Այնուամենայնիւ 4-րդ ենթախմբում խաղացող Հայաստանի հաւաքականը 1 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը, քանի որ ենթախմբի միւս` Կոլումբիա-Ուրուգվայ խաղում նույնպես գրանցուել է ոչ-ոքի` 1-1 հաշիւը:
  -   Սպորտ