Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային խաղն ավարտվել է 3:3 հաշվով<br />


Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային խաղն ավարտվել է 3:3 հաշվով

  • 10-05-2010 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանիայում մեկնարկած «Բանկաքսայի գավաթ» ամենամյա ֆուտբոլի մրցաշարում Հայաստանի հավաքականն առաջին իսկ պայքարում իր ուժերը չափեց Ուկրաինայի հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը, Կամսար Հովհաննիսյանի ղեկավարած թիմը համառ պայքառ մղեց ուկրաինացիների դեմ եւ արդեն երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին 3:0 հաշվով հաղթում էր հակառակորդին: Իսպանիայում հայկական ֆուտբոլի առաջին գոլի հեղինակը Մովսես Ղազարյանն է, որը գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Նա Հայաստանի թիմի օգտին գրանցեց նաեւ երրորդ գոլը: Իսկ երկրորդ գոլի հեղինակն էր Մուկոչ Մանուկյանը: Սակայն ուկրաինացիները, որոնք արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում են այս մրցաշարին, ամենեւին էլ չէին պատրաստվում խաղը զիջելու: Նրանք անդադար մղվող հարձակումների արդյունքում կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, դարձնելով այն 3:3, որով եւ ավարտվեց այն: Այնուամենայնիվ 4-րդ ենթախմբում խաղացող Հայաստանի հավաքականը 1 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, քանի որ ենթախմբի մյուս` Կոլումբիա-Ուրուգվայ խաղում նույնպես գրանցվել է ոչ-ոքի` 1-1 հաշիվը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play