Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային խաղն աւարտուել է 3:3 հաշւով
10-05-2010 17:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իսպանիայում
մեկնարկած «Բանկաքսայի գաւաթ» ամենամեայ ֆուտբոլի մրցաշարում
Հայաստանի հաւաքականն առաջին իսկ պայքարում իր ուժերը չափեց
Ուկրաինայի հաւաքականի հետ: Ինչպէս տեղեկացնում է Իսպանիայի
«Արարատ» միութեան նախագահ Արարատ Ղուկասեանը, Կամսար
Յովհաննիսեանի ղեկավարած թիմը համառ պայքառ մղեց ուկրաինացիների
դէմ եւ արդէն երկրորդ խաղակէսի 15-րդ րոպեին 3:0 հաշւով յաղթում էր
հակառակորդին: Իսպանիայում հայկական ֆուտբոլի առաջին գոլի հեղինակը
Մովսէս Ղազարեանն է, որը գլխի գեղեցիկ հարուածով բացեց խաղի հաշիւը:
Նա Հայաստանի թիմի օգտին գրանցեց նաեւ երրորդ գոլը: Իսկ երկրորդ
գոլի հեղինակն էր Մուկոչ Մանուկեանը:
Սակայն ուկրաինացիները, որոնք արդէն երրորդ տարին է, ինչ
մասնակցում են այս մրցաշարին, ամէնեւին էլ չէին պատրաստւում խաղը
զիջելու: Նրանք անդադար մղւող յարձակումների արդիւնքում կարողացան
հաւասարեցնել խաղի հաշիւը, դարձնելով այն 3:3, որով եւ աւարտուեց
այն:
Այնուամենայնիւ 4-րդ ենթախմբում խաղացող Հայաստանի հաւաքականը
1 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը, քանի որ ենթախմբի
միւս` Կոլումբիա-Ուրուգվայ խաղում նույնպես գրանցուել է ոչ-ոքի`
1-1 հաշիւը: