ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը աջակցում է Հայաստանում<br /> ազատազրկուածների իրաւունքների մասին իրազեկումը<br />


ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը աջակցում է Հայաստանում
ազատազրկուածների իրաւունքների մասին իրազեկումը

  • 07-05-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսօր Երեւանում տեղի ունեցաւ ԵԱՀԿ աջակցութեամբ հրատարակուած գրքերի` ձերբակալուած, կալանաւորուած եւ դատաապրտված անձանց իրաւունքների մասին ուղեցոյցի եւ գրքոյկի շնորհանդէսը Արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական վարչութիւնում կազմակերպուած կլոր սեղանի շրջանակներում: Հրատարակութիւնների նորացուած տարբերակները լրամշակվել են «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» հասարակական կազմակերպութեան կողմից` ԵԱՀԿ աջակցութեամբ իրականացyող «Քրէակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նոր հեռանկարները» ծրագրի շրջանակներում: Հրատարակութիւնների նպատակն է բարձրացնել քրէակատարողական եւ կալանաւորուածներին պահելու վայրերի աշխատակիցների` ՀՀ օրէնսդրութեան եւ միջազգային չափանիշներին համապատասխան գործունէութեան մասին իրազեկումը եւ ազատազրկուածներին իրենց իրաւունքների մասին տրամադրել մանրամասն ուղղորդում: «Յուսով եմ, որ ուղեցույցը եւ գրքոյկը Արդարադատութեան նախարարութեան եւ Քրէակատարողական վարչութեան աշխատակիցների համար հղման օգտակար աղբիւր կհանդիսանան` առաջնորդուելու ազգային օրէնսդրութեան եւ միջազգային չափանիշներին համահունչ` կալանաւորուած եւ դատապարտուած անձանց իրաւունքների երաշխավորման իրենց շարունակական ջանքերում»,- ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի Մարդու իրաւունքների ծրագրի ներկայացուցիչ Իննա Երանոսյանը: «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելեանը յաւելեց. «Մենք հաւատում ենք, որ Հայաստանում քրէակատարողական հիմնարկների աշխատակազմի բարձր իրազեկուածութիւնը ազգային օրէնսդրութեան եւ մասնաւորապէս միջազգային փաստաթղթերի եւ մեխանիզմների մասին կօգնի նրանց շարունակել բարձրացնել եւ խթանել մարդու իրաւունքների յարգանքը` միջազգային չափանիշներին համապատասխան»: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը համագործակցել է Հայաստանի արդարադատութեան նախարարութեան, պետական կառոյցների եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ` Հայաստանի քրէակատարողական համակարգում մարդու իրաւունքների պաշտպանութիւնը խթանելու ուղղութեամբ իր հիմնադրումից ի վեր:
  -   Հասարակութիւն