Լեյդենի համալսարանում բացուել է «Հայեր: Հնագոյն<br /> քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդէսը<br />


Լեյդենի համալսարանում բացուել է «Հայեր: Հնագոյն
քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդէսը

  • 07-05-2010 15:26:00   |   |  Հասարակութիւն
ԼԵՅԴԵՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեյդենի համալսարանի գրադարանում մայիսի 6-ին բացուել է «Հայերը: Հնագոյն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդէսը` նուիրուած 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350-ամեակին: Բացման արարողութեանը ներկայ էին բազմաթիւ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքների ներկայացուցիչներ: Ցուցահանդէսը կազմակերպուել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագէտ Յ.Վայտենբերգի եւ Արեւելյան ցուցանմուշների համակարգող Արնոլդ Ֆրոլայկի կողմից: Ցուցահանդէսի պաշտօնական բացմանն ունեցած ելոյթում Հաագայում Հայաստանի հիւպատոս Արշակ Մանուկեանն ընդգծել է, որ 5-րդ դարում հայկական գրերի գիւտը դարձաւ մշակոյթային այն հզօր ազդակը, որի շնորհիւ հայ պատմագրութիւնը, թագմանչական արուեստը, պոեզիան, միջնադարեան փիլիսոփայությունը եւ, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձան ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային մշակոյթի եւ մտաւոր հարստութեան անբաժան մասը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, բացման արարողութեան ժամանակ ելոյթներ են ունեցել նաեւ Յ.Վայտենբերգը, Ա.Ֆրոլայկը, Հոլանդահայ կազմակերպութիւնների դաշնութեան նախագահ Մ.Յախւերդեանը: Ցուցահանդէսում ներկայացուած են Լեյդենի համալսարանում պահւող հայկական ձեռագիր մատեաններ եւ տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրքը` ժամանակակից թարգմանությամբ: Համալսարանի տրամադրության տակ կայ 65 ձեռագիր մատեան, որոնցից 57-ը 1985թ. համիդեան ջարդերի ժամանակ Կիլիկիայի հայերը, ոչնչացումից փրկելու նպատակով, յանձնել են անգլիացի Ռենդել Հարիսին (Rendel Harris), որը յետագայում դարձել է Լեյդենի համալսարանի տնօրէնը: Ցուցահանդէսը կգործի մինչեւ յուլիսի 31-ը:
  -   Հասարակութիւն