Երեւանում աւարտուեց ՖԽՎ-ի Եւրոպական տարածաշրջանի` կրթական<br /> համակարգի խնդիրներին նուիրուած, համաժողովը<br />


Երեւանում աւարտուեց ՖԽՎ-ի Եւրոպական տարածաշրջանի` կրթական
համակարգի խնդիրներին նուիրուած, համաժողովը

  • 05-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ: «Կրթական համակարգերի խնդիրները եւ մարտահրավերները մեր հասարակություններում սոցիալ-տնտեսական եւ մշակոյթային զարգացումների համատեքստում» թեմայով Երեւանում անցկացուող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եւրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի աւարտին` մայիսի 5-ին, ընդունուեց բանաձեւ: Կրթական համակարգի բարեփոխումների վերաբերեալ առաջարկութիւններ պարունակող փաստաթղթում համաժողովին մասնակցած Եւրոպայի տարբեր երկրների աւելի քան 80 ներկայացուցիչների կողմից, մասնաւորապէս, կարեւորւում է որակեալ կրթութեան անհրաժեշտութիւնը, ինչը միտուած կլինի դպրոցում էթնիկ եւ այլ խմբերի համար հաւասար պայմանների, արդարութեան ապահովմանը: Ինչպէս համաժողովին յաջորդած ասուլիսում յայտնեց ՖԽՀ-ի եւրոպական տարածաշրջանի առաքելութան ղեկավար Ժան-Պոլ Վահլը, կազմակերպութեան անդամ երկրների կողմից բանաձեւում ամրագրուած առաջարկների կատարման ընթացքին հետեւելու նպատակով իրենք կդիմեն Ֆրանկոֆոնիայի կազմակերպութեանը` Եւրոպայի մակարդակով դիտորդական մարմին ստեղծելու առաջարկով: Առաքելութեան ղեկավարը եւ ՖԽՎ-ում Ֆրանսիայի խորհրդարանի պատուիրակութեան նախագահ Հենրիետ Մարտինեսը գոհունակութիւն յայտնեցին Հայաստանի կողմից համաժողովը «հոյակապ մակարդակով» կազմակերպելու, նաեւ հուզմունք յայտնեցին համաժողովի շրջանակներում այցելած երկուական համալսարաններում եւ դպրոցներում առկայ կրթական որակի կապակցութեամբ: Ըստ բելգիացի Ժան-Պոլ Վահլի, անձամբ ինքն երջանիկ կլինէր, եթէ իր երկրում, որտեղ կայ պետական երկու լեզու, երկրորդ լեզուին տիրապետեին այնպէս, ինչպէս` Հայաստանում: Ինչպէս նշեց Ա.Մարտինեսը, ՖԽՎ-ն ունի երկու նպատակ` պաշտպանել ֆրանսերենը եւ խթանել ժողովրդավարական արժէքները: Ըստ նրա, ակնյայտ է, որ Հայաստանը հաւատարիմ է երկու նպատակներին էլ, իսկ ֆրանսերէնի հարցում կարելի է ասել, որ այն Հայաստանում «խորապէս պաշտպանուած է»: ՖԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատուիրակութեան ղեկավար Արմէն Ռուստամեանն էլ նշեց, որ Երեւանում համաժողովի անցկացման հիմնական նպատակն էր հանրութեան կողմից կազմակերպութեան դերն ընկալելի դարձնելը, ինչն այս երկու օրերին յաջողուեց: Ըստ նրա, համաժողովի անցկացումը նաեւ լուրջ հնարաւորութիւն էր շփումների, միջազգային կապերի զարգացման համար: Նշուեց նաեւ, որ Ֆրանկոֆոնիան համախմբում է ոչ միայն ընդհանուր լեզվամտածողությամբ մարդկանց, այլեւ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան վրայ հիմնուած արժեհամակարգը կրողներին: Ասուլիսից անմիջապէս յետոյ համաժողովի մասնակիցներն ուղեւորուեցին Ծիծեռնակաբերդ` յարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Մայիսի 6-ին նրանք կայցելեն Հայաստանի մի շարք պատմամշակութային օջախներ:
  -   Քաղաքական